Ընթացիկ գործընթացները, հատկապես դրանց իրականացման ձևի մասով՝ շարունակական բռնության կիրառում, պետք է որ առնվազն հրապարակային հուշում լինեն քաղաքական այն միավորներին, որոնք ՀՀ-ում, հղում անելով գործողի ցածր ռեյտինգին, գեոպոլիտիկ ռասկլադի փոփոխությանը և շատ այլ բաների, հույս ունեն, որ ՖԲ-ում բուռն ստատուս գրելով, հարցազրույց տալով և հատկապես արդար, թափանցիկ ընտրությունների ենթադրելի հույսով կարող են ՀՀ-ում իշխանություն փոխել:
Ի դեպ, ամենաքիչը ժպիտ են առաջացնում նաև այն թեզերը, թե իբր ՌԴ-ն ՀՀ-ում իշխանություն կփոխի անկախ նրանից, թե ինչ-ինչ կուրատորներ և որտեղ են փոխվել:
ՌԴ-ն ՀՀ-ում, եթե իրավիճակ փոխի, իր համար է փոխելու, ու կարո՞ղ եք ասել մեկ կամ երկու հիմնավոր փաստարկ, թե ինչու պետք է նման բան անի ու իշխանությունը փոխանցի ներսի ուժերից որևէ մեկին:
ՀՀ-ում քաղաքական վիճակի հանգիստ փոփոխություն, ամենայն հավանականությամբ, չի լինելու, քանի որ իշխանությունը, իր ղեկավարի առաջնորդությամբ, գնալու է մինչև վերջ, քանի որ իշխանազրկման պայմաններում կորցնելու շատ բան ունեն:
Ալեն Ղևոնդյան